1918 թվականին քեմալականներն ու երիտթուրքերի մնացորդները ստեղծեցին Ադրբեջան անունով պետությունը ո՛չ թե որպես ինքնիշխան սուբյեկտ, այլ որպես դաշույն թիկունքից` ընդդեմ Իրանի, Հայաստանի և ինչ որ իմաստով նաեւ Ռուսաստանի։
Հիմա այլեւս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանի տարածքը` հատկապես օկուպացված Արցախի հատվածը, որպես պլացդարմ Իրանի դեմ հարձակումների համար։
Այսօր Ադրբեջանը թիկունքից հասցվող հարված է Իրանին, իսկ վաղն այդ հարվածը կհասցվի Ռուսաստանին, Վրաստանին, հանուն «Նոր Թուրանի»: Կարծում եք սա հեքիա՞թ է։
Եթե այդպես եք կարծում, ապա պատկերացնում եմ ինչեր կասեք, եթե կարդաք ԱՄՆ ռազմավարությունը առաջիկա տասնամյակների համար։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ